slider
slider
slider
slider
slider
slider
slider

Հասցե. 0004 ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24

Հեռ. (+37410) 77 77  10

Էլ. փոստ info@nbe.am

Կայք. www.nbe.am

ԱՄՆ պետքարտուղարության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի Եվրոպայի և Ասիայի ծրագրերի տնօրեն Քերի Էնավի այցը

2016թ. մայիսի 13-ին գործնական այցով Փորձաքննությունների ազգային բյուրո (ՓԱԲ) էին ժամանել ԱՄՆ պետդեպարտամենտի պատվիրակությունը՝ Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության (ԹՊԻՀ) բյուրոյի Եվրոպայի և Ասիայի ծրագրերի տնօրեն Քերի Էնավը և Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանատան ԹՊԻՀ ծրագրի տնօրեն Ջեք Անդերսոնը, ԹՊԻՀ ծրագրի առաջատար մասնագետներ Կարինե Քեշաբյանը և Մարիցան Հովհաննիսյանը։

Փորձաքննությունների ազգային բյուրոյի տնօրենի առաջին տեղակալ Գրիշա Միքայելյանի և տնօրենի տեղակալ գիտակրթական գծով Պատվական Ոսկանյանի ուղեկցությամբ պատվիրակության անդամներն այցելեցին կազմակերպության փորձագիտական բաժիններ` հատուկ ուշադրություն դարձնելով բաժիններում գործող փորձագիտական տեխնոլոգիաների և տեխնիկական սարք-սարքավորումների հագեցվածությանը, ինչպես նաև ծանոթացան փորձագիտական հետազոտություններ կատարելու ընթացքում կիրառվող մեթոդներին և տեխնոլոգիաներին: Այցի ընթացքում պատվիրակության անդամներին ներկայացվեց անհրաժեշտ տեղեկատվական նյութեր, այդ թվում` յուրաքանչյուր բաժնի կողմից որոշ գիտական ուղղություններով իրականացված գիտական և փորձագիտական տվյալներ:

Հանդիպման ընթացքում ղեկավարության կողմից նշվեց նաև ՓԱԲ-ի աշխատակիցների ակտիվ մանսակցությունը Քրեագիտական լաբորատորիաների տնօրենների ամերիկյան ասոցիացիայի (ASCLD) կողմից դեռևս 2014թ.-ից պարբերաբար կազմակերպվող վեբինարներին (առցանց սեմինարներին)։

Նշվեց, որ Փորձաքննությունների ազգային բյուրոն անցելով 10 տարիների ձևավորման և կազմման ճանապարհ՝ ակտիվ և հետևողականորեն իրականացնելով ԹՊԻՀ ծրագիրը, ներկայումս կազմակերպությունում տարեկան իրականացվում է 10000-ից ավելի դատական փորձաքննություններ 29 փորձագիտական տեսակներով և 115 ենթատեսակներով: Պատվիրակության ուշադրություն հատուկ հրավիրվեց այն փաստին, որ Փորձաքննությունների ազգային բյուրոն միակ փորձագիտական կառույցն է Հայաստանի Հանրապետությունում, որում գործում է գիտխորհուրդ հաստատված ՀՀ Ազգային ակադեմիայի նախագահության կողմից:

Այցելության ժամանակ պատվիրակության անդամների հետ ԹՊԻՀ (INL) ծրագրի շրջանականերում քննարկվեցին մի շարք արդիական, այդ թվում մեր տարածաշրջանի համար կարևոր գիտական ծրագրեր առանձին գիտագործնական ուղղությունների թեմաներով, որոնք վերաբերում են քրեագիտության, դատափորձագիտության, քրեաբանության արդի հիմնախնդիրներին։

Հանդիպման ավարտին Քերի Էնավը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և բարձր գնահատականի աժանացրեց Փորձաքննությունների ազգային բյուրոյի 10 տարիների ընթացքում էական ձեռքբերումները:

28 Դեկտեմբեր 2016

Snow
Snow